Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:09

Պուտին. ԼՂ հակամարտության գոտում էսկալացիայի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: «Ռուսաստանում բնակվում է ավելի քան 2 մլն հայ և մոտ 2 մլն ադրբեջանցի, որոնք ժամանել են ՌԴ ոչ միայն ժամանակավոր աշխատանքի, այլ նաև մշտական բնակության նպատակով: Այդ պատճառով մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են, և մեզ համար մեծ ողբերգություն է, երբ մարդիկ են զոհվում»,-ասել է նա:

«Մենք ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ կառուցել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ»,-նշել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ կան տարրեր, որոնք առանձնացնում են հարաբերություններն այլ գործընկերների հետ. «Հայաստանի դեպքում դա քրիստոնեությունն է, սակայն մենք սերտ կապեր ունենք Ադրբեջանի հետ՝ այլ ուղղություններով: Ինչ վերաբերում է կրոնական բաղադրիչին, ապա ՌԴ բնակչության գրեթե 15 տոկոսն իսլամ է դավանում: Եվ նույնիսկ այդ առումով Ադրբեջանը մեզ համար օտար երկիր չէ: Սակայն մենք չենք կարող մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը»:  

Նա նշել է, որ այդ հակամարտությունը սկսվել է ոչ թե պարզապես որպես միջպետական կոնֆլիկտ և պայքար տարածքի համար, այլ սկսվել է էթնիկ հակամարտությունից. «Ցավոք, դա փաստ է, երբ Սումգայիթում և Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ: Եվ այդ ամենը պետք է հաշվի առնել: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ նման իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքների զգալի մասը կորսված է, չի կարող հավերժ շարունակվել…»:

Պուտինն ընդգծել է, որ երկար տարիներ շարունակ Ռուսաստանն առաջարկել է այդ խնդրի կարգավորման տարբեր տարբերակներ: «Դա լարված աշխատանք էր, ինչ-որ պահի թվում էր, թե քիչ է մնացել առաջընթացի հասնելու համար: Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ: Եվ այսօր մենք ունենք հակամարտություն իր վատագույն տարբերակով: Ողբերգությունն այն է, որ մարդիկ են զոհվում: Երկու կողմերն էլ շատ կորուստներ ունեն: Զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ի: Աֆղանստանում պատերազմի 10 տարիների ընթացքում զոհվել է 13 000 մարդ, իսկ այստեղ կարճ ժամանակահատվածում՝ արդեն 5000: Իսկ որքան վիրավորներ կան, որքան են մարդ է տուժում, որքան երեխա: Այդ պատճառով սա մեզ համար հատուկ վիճակ է»,-ասել է Պուտինը:

«Այո, ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբ: Վստահ եմ, որ բոլոր մասնակիցները 100 տոկոսով շահագրգռված են խնդրի կարգավորմամբ, սակայն ոչ ոք այդքան շահագրգռված չէ, որքան Ռուսաստանը: Այդ պատճառով մենք զբաղեցնում ենք դիրքորոշում, որը թույլ կտար վստահություն ձեռք բերել երկու կողմերի մոտ և էական դեր խաղալ որպես միջնորդ: Ես մշտական շփման մեջ եմ և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ, օրական մի քանի անգամ հեռախոսազրույց ենք ունենում…Մեր արտաքին գործերի, պաշտպանության նախարարները, հատուկ ծառայությունների ղեկավարները մշտական շփման մեջ են: Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները: Հուսով եմ՝ մեր ամերիկացի գործընկերները կօգնեն մեզ կարգավորման հարցում: Լավագույնի հույսով»,-հավելել է ՌԴ նախագահը:  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 925 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։ 

Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:

Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+