Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:28

Դիվանագիտական լուծում հնարավոր է միայն խաղաղ պայմաններում․ Հրանտ Միքայելյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ստեղծված վիճակի և մեր անելիքների մասին» վերտառությամբ ուղիղ եթերում հնչած ձևակերպման մասին, որտեղ նա ուղիղ տեքստով հայտարարեց, որ ԼՂ հարցն այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ չի ունենա դիվանագիտական լուծում, Armenia Today-ը զրուցեց «Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։

«Ցավոք պետք է համաձայնվեմ վարչապետի հետ, որովհետև մեր երկրին միշտ պարտադրվել է կապիտուլյացիա․․․ Երբ դա պարտադրվում էր խաղաղ պայմաններում, և դիվանագիտությունն ի վիճակի էր դա երկարաձգել ու բանակցել պայմանների մասին, հնարավորություն էր ստեղծվում անվերջ պահպանել ստատուս-քվոն։ Մյուս կողմից՝ սա վերածվել է ռազմական պայքարի և ճնշման․ մեր դիրքերը բավականին թուլանում են այսպիսով։

Մենք հանդես ենք գալիս դիվանագիտական հայեցակարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանգուցալուծում գտնելու համար։ Սակայն այդպես հարցը կլուծվի միայն խաղաղ պայմաններում, ո՛չ կրակոցների տակ։ Ադրբեջանն իր գործողություններով փորձում է բացառել դա։ Հենց սա՛ նկատի ուներ վարչապետը»,- ասաց Միքայելյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել էր, որ Ղարաբաղի  հարցը գոնե այս փուլից սկսած բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չի ունենա։

Նրա խոսքով՝ Արցախի խնդրի լուծման հետ կապված բոլոր հույսերն ու առաջարկներն այժմ ավարտված են, քանի որ այն հնարավոր փոխզիջումները, որոնք ընդունելի են  ՀՀ-ի համար, չի ընդունում  Ադրբեջանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+