Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:10

Մարտերը Ղարաբաղում Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու Էրդողանի փորձերի արդյունքն են

Ադրբեջանի պահանջը՝ Լեռնային Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերման գրաֆիկի տրամադրում, հազիվ թե իրագործելի լինի։ Այս մասին, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, չորեքշաբթի հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրախորհրդարանում՝ Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ։

«Իրադրությունը տարածաշրջանում գնալով վատանում է։ Ադրբեջանի արտգործնախարարը ինձ հետ հեռախոսազրույցում հնչեցրել է իր պահանջները Հայաստանի հանդեպ ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու համար։ Խոսքը գնում է տարածաշրջանից հայ զինվորականների դուրսբերման գրաֆիկի տրամադրման մասին, ինչը հազիվ թե կատարվի», — ասել է Բորելը։

ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչը նաեւ նախազգուշացրել է հակամարտության մեջ օտարերկրյա խաղացողների ներգրավման վտանգի մասին, հայտարարելով, որ տարածաշրջանում տարածվում են բազմաթիվ կեղծ տեղեկություններ, որոնք ուղղված են հակամարտության մասնակիցների բնակչության համախմբմանը եւ օտարերկրյա աջակցություն ներգրավելուն: Նա կարծում է, որ հակամարտության գոտուց տեղեկատվությանը պետք է վերաբերվել մեծ զգուշավորությամբ, հատկապես այն պայմաններում, երբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության աշխատանքը դադարեցվել է:

Բորելը կրկին ընդգծել է ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքեր գործադրելու մասին Եվրամիության դիրքորոշումը: Եվրախորհրդարանի նստաշրջանում տեղի ունեցած քննարկման ժամանակ եվրոպացի շատ պատգամավորներ կարծիք են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Թուրքիայի նախագահի կողմից Օսմանյան կայսրությունը մասնակիորեն վերակենդանացնելու եւ հարեւան տարածաշրջանների ՝ Սիրիայի, Լիբիայի, Արեւելյան Միջերկրածովյան, Հարավային Կովկասի վրա Թուրքիայի ազդեցությունը տարածելու փորձերի արդյունք է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+