Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:28

Հայաստանն ունի միջազգային հանրության միանշանակ աջակցությունը․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախում տիրող իրավիճակի շուրջ մոտ երկու տասնյակ գործընկերների հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված  ճեպազրույցի ժամանակ նշեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա ասաց, որ վարչաապետ Նիկոլ Փաշինյանն իր մակարդակով ևս միջազգային գործընկերների հետ հեռախոսազրույցներ է ունեցել։

«Այս հեռախոսազրույցները պետք չէ ընկալել՝ որպես մեկանգամյա գործողություններ, այլ դրանք շարունակական կապ են ամբողջ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ»,- նկատեց ԱԳՆ խոսնակը։

Աննա Նաղդալյանի խոսքով՝ Հայաստանն ունի միջազգային հանրության միանշանակ աջակցությունը։

«Բաքուն սկսեց ապատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմն առաջինն է սկսել հարձակումը։  Բաքուն բախվեց միջազգային հանրության միակողմանի դատապարտմանը։ Մենք ունենք անհերքելի փաստական ապացույցներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները»,- նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը մշտապես պատերազմ սկսելու ծրագրեր է ունեցել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+