Սեպտեմբերի 1-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Արցախի նախագահը ողջունել է ՀՀ Խորհրդարանի նախագահին Հանրապետության օրվան ընդառաջ Արցախ ժամանելու առթիվ՝ նշելով, որ, չնայած համավարակի պատճառով չեղարկվել է տոնական բոլոր միջոցառումների անցկացումը, սեպտեմբերի երկուսը դրանով չի կորցնում համահայկական տոն լինելու խորհուրդը, քանի որ Արցախի անկախությունը նվաճում էր, որը ողջ հայության համար մեծ երազանքի իրականացում դարձավ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ տարիներ առաջ արցախահայությունը համայն հայության աջակցությամբ մարդկային մեծ կորուստների գնով կարողացել է իրացնել անկախ ապրելու իր իրավունքը, ստեղծել պետականություն, որի գոյության և զարգացման համար ՀՀ իշխանություններն ստանձնել են մեծագույն պատասխանատվություն:
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը, ինչն ունի ներքին և արտաքին քաղաքական կարևոր նշանակություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







