Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:10

Սաղմնային վիճակում գտնվող նախնական զրույց եղել է․ Շաթիրյանը՝ ՍԴ դատավորի պաշտոնում իր առաջադրման մասին

Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝  կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կառաջադրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Էդգար Շաթիրյանի թեկանածությունը։

Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրույցում վերջինիս ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ նշելով, որ առարկայական որևէ ասելիք չկա։

«Գուցե սպասենք մեկ-երկու օր և շաբաթվա վերջում պարզ կլինի, կոռեկտ չեմ համարում դատողություններ անել։ Առաջադրող սուբյեկտը Կառավարությունն է, վերջնական որոշում կայացնողը՝ Ազգային Ժողովը։ Սաղմնային վիճակում գտնվող նախնական զրույց եղել է, բայց դա ինքնստիքյան չի նշանակում թեկնածության առաջադրում, առավել ևս ընտրություն։ Պաշտոնապես առաջադրելուն նախորդում է որոշակի ընթացակարգեր, զրույցներ, դիրքորոշումների փոխանակում, որից հետո առաջադրող սուբյեկտն իր դիրքորոշումը կարտահայտի»,- նշեց Շաթիրյանը՝ չբացառելով, որ քննարկումների արդյունքում գուցե և իրեն հրավիրեն զրույցի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված Վահրամ Ավետիսյանը հետ էր կանչել ՍԴ դատավոր ընտրվելու իր համաձայնությունը:

Իր որոշումը նա հիմնավորել է նրանով, որ «Իմ քայլի» իշխող դաշինքի որոշ անդամների Սահմանադրական դատարանի դերի, ապաքաղաքականության և ՍԴ դատավորի անկախության մասին պատկերացումները համահունչ չեն նրա մոտեցումներին, իսկ որոշ դեպքերում անընդունելի են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+