Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:10

Արթուր Վանեցյանն ու Սամվել Բաբայանը հանդիպել են

«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը՝ նախագահ Սամվել Բաբայանի գլխավորությամբ, այսօր հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և քաղաքական խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է «Միասնական Հայրենիքի»-ի մամուլի ծառայությունը։

Ողջունելով հայաստանյան գործընկերների այցը Արցախ՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը կարևորել է հայկական երկու հանրապետությունների քաղաքական ուժերի միջև առողջ համագործակցությունը. «Ձևի և բովանդակության միջև ընտրությունը պիտի կանգ առնի բովանդակության վրա: Անկախ քաղաքական ուժի՝ ներքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումներից, արտաքին քաղաքական ճակատում մենք պարտավոր ենք հանդես գալ միասնական օրակարգով՝ հանուն մեր հայրենիքի վաղվա օրվա»,-նշել է նա։

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր կողմից ղեկավարվող կուսակցության նպատակներին ու խնդիրներին՝ այդ համատեքստում շեշտելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց տեսլականը:

«Դուք այն մարդկանցից եք, որոնք իրենց անցած հերոսական ուղով թշնամուն պարտադրել են խաղաղություն, ձեր անմիջական մասնակցությունն եք բերել կարգավորման վերաբերյալ ցայսօր ստորագրված փաստաթղթին: Մասնակցելով խորհրդարանական ընտրություններին և ստանալով Արցախի բնակչության զգալի մասի վստահության քվեն՝ ներկայացված եք խորհրդարանում որպես քաղաքական երկրորդ ուժ, և, հաշվի առնելով ձեր անձնական փորձը և անցած ճանապարհը՝ դուք միայն ամրապնդելու եք ընդհանուր անվտանգային համակարգը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+