Մենք խաղաղ օր ենք ունեցել,, և բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին. ինչքանով դա հնարավոր է այս իրավիճակում: Այս մասին հուլիսի 17-ի երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Մարզպետի խոսքով՝ արդեն սկսվել են ադրբեջանական հրետակոծությունից տուժած բնակելի տների վերականգնման աշխատանքները:
«Առաջնահերթ վերականգնվում են այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում, և հնարավոր է արագ բերել ապրելու վիճակի: Աշխատանքները սկսվել են, շինանյութերի մատակարարում է կատարվել: Աշխատանքներն ակտիվ ընթանում են հատկապես Այգեպար գյուղում, վաղը կսկսվեն Ներքին Կարմիրաղբյուրում»,-հայտնել է մարզպետը՝ ընդգծելով, որ կարճ ժամկետում տների վերականգնման հարցը սկզբունքային է:
Հայկ Չոբանյանը նաև նշել է, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տեղահանման անհրաժեշտություն չկա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







