Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մի քանի ժամ անց, Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշվում է, որ Աժ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։
«Ըստ այդմ՝ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից», — գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին խորհրդարանն ընդունել էր Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:
Սահմանադրական փոփոխությունների շրջանակներում նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են ավելի քան 12 տարի, պետք է դադարեցվեն։ Մնացած դատավորները շարունակում են աշխատել մինչեւ 12 տարին լրանալը ՝ որպես ՍԴ դատավոր։
Բացի այդ, նախատեսվում է ՍԴ գործող նախագահի լիազորությունների դադարեցում, որից հետո ընտրվում է Սահմանադրական դատարանի նոր նախագահ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







