Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 16:58

Գրիգորյանը հավանական է համարել TRIPP-ի հատվածներից սահմանազատման շարունակումը

Գրիգորյանը հավանական է համարել TRIPP-ի հատվածներից սահմանազատման շարունակումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը մեծ հավանականությամբ կներառի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի ենթակառուցվածքներին առնչվող սահմանային հատվածները, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ կողմերը դեռ չեն համաձայնեցրել սահմանազատման հաջորդ փուլի աշխատանքների ժամանակացույցը, սակայն առաջիկայում կարող են քննարկել այդ հարցը։

«Ես կարծում եմ, որ շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն TRIPP-ի ենթակառուցվածքներին, որպեսզի հնարավոր լինի և՛ կազմակերպել աշխատանքները, և՛ իրականացնել»,- ասել է Գրիգորյանը։

Հարցին, թե արդյոք սահմանազատման հաջորդ փուլը կարող է սկսվել հենց TRIPP-ին առնչվող հատվածներից, փոխվարչապետը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ հավանականությունը մեծ է, որ այդպես կլինի, որովհետև TRIPP-ը պիտի արագանա»։

Գրիգորյանը հայտնել է նաև, որ հայկական կողմն արդեն ուսումնասիրում է Սյունիքում երեք տեսակի ենթակառուցվածքների՝ ավտոճանապարհի, երկաթուղու և էլեկտրահաղորդման գծերի նախագծային լուծումները։

«Հիմա սխեմաներն ենք նայում, օպտիմալ տարբերակը»,- ասել է նա։

Փոխվարչապետի խոսքով՝ իշխանությունները չեն սպասում TRIPP-ի զարգացման ընկերության ձևավորմանը և արդեն ուսումնասիրում են նախագծերը՝ հետագայում դրանք ընկերությանը փոխանցելու նպատակով։ Ենթակառուցվածքների տեղակայման տարբերակներն ընտրելիս, ըստ նրա, անհրաժեշտ է հաշվի առնել ներդրումների արդյունավետությունն ու տարածաշրջանում դրանց մրցունակությունը։

TRIPP-ի իրականացմանը նույն օրը՝ 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ, անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«TRIPP-ը տարածք չունի»,- հայտարարել է վարչապետը՝ պարզաբանելով, որ ծրագրի ենթակառուցվածքները կարող են անցնել Հայաստանի տարբեր հատվածներով, ոչ միայն Սյունիքով։

Փաշինյանը նաև հայտնել է, որ Հայաստանը սկսել է TRIPP-ի իրագործման աշխատանքները։ Նրա խոսքով՝ կառավարությունը կպատվիրի երկաթուղիների, ավտոճանապարհների և էլեկտրահաղորդման գծերի նախագծումը՝ չսպասելով ծրագրի զարգացման ընկերության ստեղծմանը։

TRIPP նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապահովում, ինչպես նաև երկաթուղային, ավտոճանապարհային և այլ ենթակառուցվածքների զարգացում։ Նախագիծն իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները 2025 թվականի սեպտեմբերին քննարկել էին սահմանազատման, ականազերծման և տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցերը։ Կողմերը 2026 թվականի հոկտեմբերին Գորիսում անդրադարձել էին TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման տեխնիկական հարցերին։

Գրիգորյանը հոկտեմբերի 28-ին հայտարարել էր, որ նախագծի երկաթուղային հատվածն անցնելու է Արաքսի հովտով՝ նախկին խորհրդային երկաթուղու երթուղով, և ունենալու է մոտ 42 կմ երկարություն։ Ավտոճանապարհի վերջնական ուղեգիծը դեռ որոշված չէ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+