Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:06

Ալիևի «թիկունքից հարվածի» մասին խոսքում ադրբեջանագետը նացիստական ենթատեքստ է տեսել

Ալիևի «թիկունքից հարվածի» մասին խոսքում ադրբեջանագետը նացիստական ենթատեքստ է տեսել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Նոր Ադրբեջան» կուսակցության 8-րդ համագումարում հայտարարել է, որ հայերն անցյալում «թիկունքից հարված են հասցրել» Ադրբեջանին, հետևաբար՝ Բաքուն պետք է «ամեն օր հայերից տասնապատիկ ավելի ուժեղ լինի», նրա խոսքը մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն այդ խոսքերում տեսել է նացիստական հռետորաբանությանը բնորոշ ենթատեքստ։

Խոսելով ռազմական ներուժի մեծացման անհրաժեշտությունից՝ Ալիևը հայերին մեղադրել է «ապերախտության մեջ» և հայտարարել, որ նրանք «օգտվել են» Ադրբեջանի թուլացումից և «թիկունքից հարված հասցրել»։

«Հետևաբար՝ մենք երբեք չպետք է մոռանանք սա, պետք է զգոն մնանք և միշտ՝ ամեն օր, նրանցից տասնապատիկ ավելի ուժեղ լինենք։ Ինչպես այսօր է, այնպես էլ վաղը կլինի»,- ասել է Ալիևը։

Միաժամանակ, Ալիևն ընդունել է, որ այժմ երկու երկրի միջև պատերազմ չկա, սահմանին հանգիստ է, խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է և շփումներ կան։

Հայրապետյանը «թիկունքից հարված» ձևակերպումը կապել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում տարածված Dolchstoßlegende-ի՝ «թիկունքից հարվածի լեգենդի» հետ, որը պատմաբանները համարում են Հոլոքոստի գաղափարական հիմքերից մեկը։

Ալիևը նաև հայտարարել է, որ եթե իրենք «տրվեին զգացմունքներին», ապա այսօր Երևանի կենտրոնում, հավանաբար, «երրորդ Հաղթանակի կամարը» կանգնեցված կլիներ։ Այս հատվածն առանձին տեսանյութով հրապարակվել է Ադրբեջանի նախագահի սոցիալական ցանցերի էջերում։

Հայրապետյանն այս հայտարարությունը որակել է որպես «չիրագործված զավթողական հույզերի» արտահայտություն։

«Ինձ համար սա ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն է իր չիրագործված զավթողական «հույզերի» մասին, որոնք այսօր կազմում են Ադրբեջանի հանրակրթական ուսուցման մասը»,- գրել է նա։

Ադրբեջանագետը նաև հիշեցրել է Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին և ընդգծել, որ դրանից հետո նույնպես Ալիևը շարունակում է հայերի վերաբերյալ ագրեսիվ և ռասիստական հռետորաբանությունը։

Հայրապետյանի խոսքով՝ նման հայտարարությունները չպետք է անտեսվեն։

Հայրապետյանը նաև հիշեցրել է, որ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագիրը նախատեսում է անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության դատապարտում և դրանց դեմ պայքար։

«Ալիևը սա չգիտի՞։ Իհարկե գիտի։ Նա գիտի, որ Երևանում նստած ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ քրտնաջան պայքարող իր կամակատարները կանտեսեն իր նացիստական ֆրազներն ու զավթողական ծրագրերը։ Իսկ այդ «անտեսման» գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիստական օրակարգերը՝ դրանք կանխելու հստակ որոշմամբ, որի հնարավորությունն ունենք այսօր»,- եզրափակել է փորձագետը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել էր, որ Ադրբեջանում տարածվող «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը լուրջ մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է Հայաստանի և հաստատված խաղաղության համար։

«Բաքվի նախաձեռնող խումբը» սեպտեմբերի 29-ին կոչ էր արել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին աջակցել ադրբեջանցիների վերաբնակեցմանը Հայաստանում։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը մայիսին Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել էր, որ Ադրբեջանում գործում է «Արևմտյան Ադրբեջանի Երևանի թատրոնը», որը ֆինանսավորում է երկրի Մշակույթի նախարարությունը։

Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրել էին խաղաղության պայմանագիր, որը դեռ ստորագրված չէ, իսկ Բաքուն դրա ստորագրումը պայմանավորում է ՀՀ սահմանադրության փոփոխությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+