Արցախի ներկայացուցչության շենքի առկայությունը Հայաստանի երկու ցուցիչ է, որի վրա այժմ ամբիցիաներ ունի Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի» Երևանի թատրոնը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչո՞ւ են իշխանությունները նախաձեռնել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքն Արցախի ներկայացուցիչներից վերցնելու գործընթացը։
Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանում վերակառուցված Երևանի ադրբեջանական գործող թատրոնի մասնաշենքերից մեկի բացումը տեղի էր ունեցել ընդամենը չորս ամիս առաջ, և դրան ներկա էր գտնվել երկրի Մշակույթի նախարարը, հավելել է նա:
«Մարդիկ աշխատում են այնտեղ և անունը Երևանի ադրբեջանական թատրոն դնում։ Գործո'ղ։ Համացանցը բաց է, բոլորը կարող են մտնել և նայել։ Ֆինանսավորումը կատարվում է պետության Մշակույթի նախարարության կողմից»,- մատնանշել է Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ցանկություն ունի մշակութային ու գիտական հիմնավորումներ ստեղծել Հայաստանի նկատմամբ հավակնություններ ներկայացնելու համար։
«Ինչու՞ է Ալիևը (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև - խմբ․) հայտնի հայտարարությունն արել գիտնականների մոտ, այլ ոչ թե այլ մասնագետների կամ ինժեներների։ Որովհետև ասել է՝ հիմք ստեղծեք, որ մենք ունենանք հավակնություն, դա իր խոսքի մեջ կա։ Ասել է՝ գիտնականները պետք է առաջամարտիկ լինեն, որպեսզի հիմք ստեղծեն»,- նշել է Կարապետյանը։



































