Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:25

ԱՄՆ-ը մտադիր է TRIPP-ի շրջանակում ներդրումներ կատարել Հայաստանում․ Թրամփ

ԱՄՆ-ը մտադիր է TRIPP-ի շրջանակում ներդրումներ կատարել Հայաստանում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձին նվիրված ուղերձում նշել է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մեկնարկով ԱՄՆ-ն մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանում։

Թրամփի խոսքով՝ նախագիծը կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հաստատմանը, որոնց ապահովմանը հանձնառու է նաև ԱՄՆ-ը։

Թրամփն ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանային խաղաղության հասնելու ձգտումը՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի, ԱՄՆ-ի և ամբողջ տարածաշրջանի համար։

Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, շնորհավորական ուղերձ էր հղել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է առաջ մղել TRIPP նախագիծը և խրախուսել ամերիկյան ներդրումները։

TRIPP նախագծի ստեղծման մասին հայտարարվել էր 2025-ի օգոստոսին՝ Վաշինգտոնում։ Այն նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող երթուղու ստեղծում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+