Ռուսաստանը Հայաստանում դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխարինելու համար թեկնածու է փնտրում, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի պնդմամբ՝ Կոպիրկինի աշխատանքից դժգոհ են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Ըստ թերթի՝ Կոպիրկինը կարող է ավարտել դիվանագիտական առաքելությունը Հայաստանում մինչև հունվար։
Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան է 2018 թվականից։ 2018 թվականի հունիսի 7-ին նա հավատարմագրերն էր հանձնել ՀՀ այդ ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանին։ Մինչ այդ Կոպիրկինն զբաղեցրել էր Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






