Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:10

ՌԴ-ն կարող է «Աջափնյակ» կայարանի կառուցման լավագույն գործընկերը լինել․ Փաշինյան

ՌԴ-ն կարող է «Աջափնյակ» կայարանի կառուցման լավագույն գործընկերը լինել․ Փաշինյան

Ռուսաստանը կարող է Հայաստանի լավագույն գործընկերը լինել Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցում, «Բուն TV»-ի «Երրորդ ժամկետ» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ Ռուսաստանի աջակցությունն անհրաժեշտ է նաև մետրոպոլիտենի հետագա զարգացման համար։

«Հիմա, օրինակ, «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում մենք վերլուծում ենք, որ լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը։ Հիմա մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը, որպեսզի մենք «Աջափնյակ» կայարանը կառուցենք և հետագայում շարունակությունն ապահովենք»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի հետ համագործակցության դեպքում նախագիծը հնարավոր կլինի իրականացնել «հնարավորինս քիչ բարդություններով», թեև շինարարության ընթացքում դժվարություններն անխուսափելի են։

Փաշինյանը դա բացատրել է նրանով, որ Հայաստանը կորցրել է խորհրդային տարիներին ունեցած համապատասխան կարողությունները։

«Խորհրդային ժամանակներում, Խորհրդային Միության շրջանակներում կառուցել ենք մետրոպոլիտեն, բայց մենք արդեն այդ կարողությունները կորցրել ենք։ Այսօր Հայաստանում չկա մի ընկերություն, որ մրցույթ հայտարարենք, ասենք՝ եկեք մետրոպոլիտենը կառուցեք, իրենք գան և այդ մետրոպոլիտենը կառուցեն»,- հայտարարել է վարչապետը։

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ցանկանում խզել կապերը Մոսկվայի հետ և, ընդհակառակը, ցանկանում է խորացնել դրանք, սակայն «նոր միջավայրում և նոր պայմաններում»։

«Մենք ոչ միայն չենք ուզում Ռուսաստանի հետ ընդհատել մեր կապերը, այլև ուզում ենք մեր հարաբերությունները խորացնել, բայց նոր միջավայրում և նոր պայմաններում։ Եվ ռազմավարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում հետևյալն է՝ մենք չենք կռվելու և չենք վիճաբանելու Ռուսաստանի հետ։ Շարունակաբար, հանդարտ, հետևողական ներկայացնելու ենք մեր դիրքորոշումները»,- ասել է նա։

Փաշինյանը նաև չի բացառել Ռուսաստանի հետ նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանը փնտրում է լավագույն առաջարկ՝ հաշվի առնելով գինը, որակը և ժամկետները։

«Մենք երբեք չենք ասել, թե բացառում ենք, որ Ռուսաստանի հետ կիրականացնենք ատոմակայանի կառուցումը»,- հայտարարել է վարչապետը։

Նա հավելել է, որ Երևանը չի գաղափարականացնում կամ քաղաքականացնում այդ հարցը և հետաքրքրված է շուկայում առկա տարբեր առաջարկներով։ Փաշինյանի խոսքով՝ քանի դեռ ռուսական առաջարկը լավագույնն էր, Հայաստանը աշխատել է դրա հիման վրա։

2024 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Աջափնյակի մետրոն կսկսեն կառուցել 2026 թվականից։ Մարտի 2-ին ՀՀ կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ էր հատկացրել նոր կայարանի կառուցման նախագծման աշխատանքների համար:

2025 թվականի հուլիսի 1-ին Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ նախագիծը շինարարության թույլտվության ստացման փուլում է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+