Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:10

Մեղրիի համայնքապետի կալանքից հետո հնարավոր թեկնածուները հրաժարվում են առաջադրվել․ ԶԼՄ

Մեղրիի համայնքապետի կալանքից հետո հնարավոր թեկնածուները հրաժարվում են առաջադրվել․ ԶԼՄ

Մեղրիի գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի կալանավորումից հետո առաջիկա ՏԻՄ ընտրություններում հնարավոր թեկնածուներն սկսել են հրաժարվել առաջադրվելուց, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով համայնքի բնակիչներին։

Նրանց թվում, ըստ թերթի, ՔՊ-ից առաջադրվելու համար դիտարկվել է նաև Վարդան Հայրապետյանի թեկնածությունը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրեասյանի կալանավորման հաջորդ օրը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Մեղրիում ավագանու անդամների մասնակցությամբ նիստ է հրավիրել և հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է անհապաղ նոր թեկնածու գտնել համայնքապետի պաշտոնի համար։

ՔՊ-ի հնարավոր թեկնածուների շարքում այժմ շրջանառվում է մոտ 40-ամյա գործարար Սերգեյ Գալստյանի անունը։ Մեղրիի մի քանի բնակիչ թերթին հայտնել է, որ մյուս թեկնածուների հրաժարվելը կարող է ճանապարհ բացել նրա առաջադրման համար։

Անդրեասյանը կալանավորվել էր սեպտեմբերի 10-ին՝ առանց համապատասխան թույլտվության ընդերքն ու բնական պաշարներն օգտագործելու, ինչպես նաև այդ նպատակով կաշառք տալու և ստանալու մեղադրանքով։ Նույն գործի շրջանակում ձերբակալվել էր ևս 7 անձ, այդ թվում՝ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը։ Նրանցից 6-ը կալանավորվել էր։

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել էր, որ ՏԻՄ ընտրություններում թեկնածություն առաջադրել պատրաստվող ընդդիմադիր գործիչների վրա իշխանությունների դրդմամբ ոստիկանությունից ու հարկային մարմիններից մինչև հասարակ քաղաքացիներ ճնշում են գործադրում ու համոզում հետ կանգնել առաջադրվելու մտքից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+