Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:28

Արցախահայությունը Հայաստանում պետք է մեկ հիմնական ինստիտուտ ունենա․ Կարապետյան

Արցախահայությունը Հայաստանում պետք է մեկ հիմնական ինստիտուտ ունենա․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ արցախահայությունը Հայաստանում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ՝ կազմակերպվածությունն ապահովելու համար։ Կարապետյանի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Նա նաև տեղեկացրել է, որ իրենց ուժը պատրաստ է ընդունել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի՝ քաղաքական խորհրդակցությունների հրավերը։

Իսկանդարյանն ավելի վաղ հայտարարել էր ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին։ Դրանց շրջանակում նախատեսվում է, մասնավորապես, քննարկել Հայաստանում Արցախի իշխանությունների և պետական ինստիտուտների հետագա գործունեության հարցը։

«Մենք ուրախ ենք հանդիպելու, կընդունենք հրավերը, կհանդիպենք, կքննարկենք»,- արձագանքելով Իսկանդարյանի առաջարկին՝ հավելել է Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով՝ ձևաչափերից առավել կարևոր է արցախահայության իրավունքների պաշտպանությունը։ Նա նշել է նաև բնակարանային և գործազրկության խնդիրների լուծման անհրաժեշտությունը։

«Արցախահայերն այս պահին խնդիր ունեն․ տների գները բարձրացել են, մարդիկ այդ տրված վճարներով չեն կարողանում տուն գնել։ Մասսայական գործազրկություն կա նաև շրջաններում վերաբնակեցված, ապաստան գտած արցախցիների շրջանում»,- շեշտել է նա։

Կարապետյանի պատկերացմամբ՝ արցախահայությանն անհրաժեշտ է պահպանել կազմակերպվածությունը և ունենալ մեկ մեծ կազմակերպություն, ինչպես նաև մշակութային կենտրոն։

«Պետք է ստեղծվի մշակութային կենտրոն, որտեղ նոր սերունդը նաև կօգտագործի բարբառը։ Մեկ-երկու սերունդ, տասնամյակներ հետո կունենանք մշակութային խնդիր»,- ընդգծել է նա։

Կարապետյանը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ գերնպատակն արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքն է։

«Իհարկե, գերնպատակը վերադարձի՝ անվտանգ վերադարձի իրավունքն է, բայց մենք պետք է ունենանք մշակութային կենտրոն, պետք է ունենանք կազմակերպություն։ Արցախահայերը պետք է միմյանց հետ կապը պահեն»,- ասել է նա։

Հարցին՝ իր կարծիքով արդյոք Արցախի իշխանություններն ու պետական ինստիտուտները պե՞տք է շարունակեն գործունեությունը Հայաստանում, Կարապետյանը հստակեցրել է, որ Արցախի հայությունը պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ Հայաստանում՝ կազմակերպվածության համար։

Անդրադառնալով ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը՝ Կարապետյանը նշել է, որ խմբակցությունում հաշվի են առնում նաև երրորդ թեկնածուի՝ Ռուբեն Մխիթարյանի չընտրվելու հավանականությունը։

«Բոլոր թեկնածուները, ովքեր գնում են, մենք հասկանում ենք, թե ինչ նպատակներ կան և ինչ խնդիրներ կարող են լինել։ Այդ իսկ պատճառով խնդիր չկա, կարող ենք ամիսներով այստեղ մնալ և քննարկել այդ հարցը»,- ասել է նա։

Կարապետյանը նաև հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի նախաձեռնությունը խմբակցության պատգամավորների մասնակցությամբ քննարկելու առաջարկը։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները մերժել էին նույն թեմայով Հակոբյանի՝ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպելու առաջարկը։ Դրանից հետո առաջարկվել էր քննարկումն անցկացնել ընդլայնված ձևաչափով՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+