Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:16

Կարապետյանը ՀՀ տնտեսական քաղաքականությունը համեմատել է Էստոնիայի ու Վրաստանի հետ

Կարապետյանը ՀՀ տնտեսական քաղաքականությունը համեմատել է Էստոնիայի ու Վրաստանի հետ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն Էստոնիայի և Վրաստանի տնտեսական զարգացման մոտեցումները համեմատել է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետ։

Նա նշել է, որ Էստոնիան կառուցում է Rail Baltica երկաթուղին և e-Estonia հարթակի միջոցով նվազեցնում պետական վերահսկողությունը բիզնեսի նկատմամբ՝ նպատակ դնելով ութ տարում կրկնապատկել երկրի տնտեսությունը։ Կարապետյանի խոսքով՝ Վրաստանն էլ կառուցում է Անակլիայի նոր խորջրյա նավահանգիստը, ինչպես նաև թվայնացնում ու պարզեցնում է պետական կառավարման համակարգը։

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով, խոշոր ենթակառուցվածքային և տնտեսական նախագծեր իրականացնելու փոխարեն կենտրոնացած են գործարարներից գույքի բռնագրավման վրա։

«Հայաստանի կառավարությունը բիզնեսմենից խլել է սպորտզալ և քննարկում է նրա ընկերոջ քաբաբանոցի ազգայնացման հարցը»,- հայտարարել է Կարապետյանը։

Հուլիսի 6-ի առավոտյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրա հետ կապվող ավելի քան 70 ընկերությունում իրականացված խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին։ Հուլիսի 7-ին դատարանը կալանավորել էր քաղաքական գործչին։

Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ՝ իշխանությունները հուլիսի 6-ին սկսել էին նրա ընկերություններում ստուգումները: Հուլիսի 16-ին նրան պատկանող «Արարարատցեմենտ» ընկերությունն անցել էր պետության կառավարմանը: Նույն օրը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ «Մուլտի Ուելնես» մարզահամալիրի շենքը փոխանցվել է քաղաքապետարանին: Իրավապահ մարմինները նաև կապարակնքել էին «Մուլտի Սթոուն» և «Մուլտի Տաբակ» բիզնեսները, «Մուլտի Գրանդ» և «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցները, ինչպես նաև Երևանի «Արարատ» գինու-կոնյակի-օղու գործարանը: Ծառուկյանն իր հետ կապվող ձեռնարկությունների գործունեության կասեցումը որակել էր որպես իր վրա ճնշում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+