Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:58

Եվրոպական հանձնաժողովի նախագահը ժամանեց Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի նախագահը ժամանեց Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան, հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից: 

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Այցի շրջանակում ֆոն դեր Լայենն առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հանդիպել է կառավարության ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո նախատեսված է Փաշինյան-ֆոն դեր Լայեն ասուլիս, որտեղ նրանք հանդես կգան հայտարարություններով։

Մինչ Հայաստան ժամանելը ֆոն դեր Լայենն այցելել էր Թուրքիա և Ադրբեջան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապի զարգացման համար 200 միլիոն եվրոյի նոր ծրագիր կիրականացնի։

Եվրահանձնաժողովի նախագահի այցը Հայաստան կլինի երկրորդը վերջին երկու ամսվա մեջ։ Հանձնաժողովի նախագահը Երևանում էր մայիսին՝ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որից հետո մասնակցել էր ԵՄ-Հայաստան անդրանիկ գագաթնաժողովին։

ԵՄ-ն Հայաստանին 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն էր հատկացրել ՝ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով՝ որպես նախկինում հայտարարված 50 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի առաջին տրանշ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+