Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Հայաստանում քննարկվող Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք են նախատեսում միայն այն քաղաքացիների համար, ովքեր քվեարկության օրվանից առաջ առնվազն 6 ամիս բնակվել են երկրում:
Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխությունները Հայաստանի քաղաքացիների մի մասին զրկում է ընտրություններին մասնակցելու իրավունքից, իսկ «Կրեմլի հիբրիդային հարձակումներից» պաշտպանվելու անհրաժեշտության մասին բացատրությունները չեն համապատասխանում իրականությանը։
Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել օրինագիծ, համաձայն որի՝ խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին կկարողանան մասնակցել միայն Հայաստանի այն չափահաս քաղաքացիները, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն 6 ամիս բնակվել են երկրում։ Խորհրդարանը համապատասխան փոփոխությունները կքննարկի հուլիսի 2-ի արտահերթ նիստում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






