Հայաստանը մնում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ և կազմակերպությունից նրա դուրս գալու մասին խոսք չկա, Sputniknews.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին նրանք ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագրեր չունեն։ ԱՊՀ-ն նույնիսկ չի քննարկվում։ Նրանք կմնան մեր կազմակերպության մաս»,- հայտարարել է նա։
Լեբեդևի խոսքով՝ կազմակերպության կանոնադրական մարմիններում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանն այսօր մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին և ստորագրել փաստաթղթերը։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները համատեղ հայտարարություն էին ընդունել, որում արտահայտեցին իրենց ընդհանուր դիրքորոշումը Հայաստանում ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ ազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև հնարավոր ընտրության հարցում որոշումը պետք է ընդունի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։ Նրա խոսքով՝ մինչև Հայաստանը պաշտոնապես չդիմի Եվրամիությանն անդամակցելու կամ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, նման հանրաքվե անցկացնելն անտրամաբանական է։
Կառավարության հունիսի 25-ի նիստում նա նշել էր, որ ԵԱՏՄ ձևաչափում պարզելու է, թե արդյոք Միության որևէ անդամ երկիր կարո՞ղ է միակողմանի որոշումներով սահմանափակումներ կիրառել մյուս անդամների նկատմամբ և ակնկալում է հստակ պատասխան։





































