Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:29

ԲԴԽ-ն դադարեցրեց ՀԿԿ դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրեց ՀԿԿ դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները, Armenia Today-ին հայտնեց խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Հովհաննիսյանի նկատմամբ Արդարադատության նախարարությունը հարուցել էր կարգապահական վարույթ։ Վարույթ հարուցելու միջնորդությունը ԲԴԽ-ում քննարկվել է հունիսին և անցկացվել դռնփակ։

Հովհաննիսյանը քննում էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և այլ հայտնի անձանց քրեական գործեր։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ իրավապահ համակարգում քննարկվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորներից մեկի՝ կաշառքի գործով հնարավոր ձերբակալությունը։

Կառավարության հունիսի 11-ի նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ դատավորների մեղադրել էր կոռուպցիայի մեջ՝ մեկնաբանելով 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքի գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը։ Վարչապետը հայտարարել էր, որ կոռումպացված դատավորները պատասխանատվության կենթարկվեն։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+