Խորհրդարանական ընտրությունների արդյունքները զրկել են իշխանություններին սահմանադրական հանրաքվե անցկացնելու հնարավորությունից, ինչպես պահանջել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,
հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Այսօր ստացանք սահմանադրագետների վերջնական պատասխանը, ըստ որի անգամ այսքան ապօրինություններից, ընտրակեղծիքներից, մի ամբողջ կուսակցության՝ ԲՀԿ-ի, 50 000 ձայների գողությունից հետո իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի անցկացնի սահմադրական հանրաքվե Ալիևի պահանջով»,- ընդգծել է Կարապետյանն իր հրապարակած տեսանյութում։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր էր
ճանաչել երեք ընտրատեղամասերի արդյունքները։ Վերահաշվարկից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախկինում հաղթահարել էր 4% շեմը, կրկին իջել էր պահանջվող շեմից և չէր կարողացել մտնել խորհրդարան, ինչը առաջացրել էր ընդդիմության կտրուկ արձագանքը:
Ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացաել էր 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
Հունիսի 7-ին Հայաստանում
անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։
Կարդացեք նաև՝
Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում