Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:29

ՔՊ հանրահավաքն անտեսած պետական աշխատողները հայտնվել են իշխանությունների թիրախում. ԶԼՄ

ՔՊ հանրահավաքն անտեսած պետական աշխատողները հայտնվել են իշխանությունների թիրախում. ԶԼՄ

Պետական հիմնարկներում սկսվել են զանգվածային ստուգումներ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր անտեսել են հունիսի 5-ին կայացած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ամփոփիչ նախընտրական հանրահավաքը Հանրապետության հրապարակում կամ հանրահավաքից շուտ են հեռացել, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ հանրահավաքից առաջ վարչական ռեսուրսի մոբիլիզացման շրջանակներում պետական աշխատողներին հրահանգվել էր միջոցառմանը մնալ մինչև վերջ։ Ներկայությունը վերահսկել են հատուկ նշանակված համակարգողները։

Ներկայումս կազմվում են «լոյալ և ընդդիմադիր» հայացքներ ունեցող ծառայողների ցուցակներ, ինչպես նաև բացատրագրեր են պահանջում այն աշխատակիցներից, ովքեր չեն մասնակցել հանրահավաքին կամ այնտեղից շուտ են հեռացել:

Թերթի զրուցակիցները պնդում են, որ ոչ լոյալ աշխատակիցների նկատմամբ նախատեսվում է կիրառել ճնշման միջոցներ։ Ըստ աղբյուրի՝ իրենց իրավունքներին չտիրապետող աշխատողներին կստիպեն ազատվել աշխատանքից «սեփական դիմումի հիման վրա», իսկ մնացած դեպքերում կպատժեն պարգևավճարներից զրկելով։

Միևնույն ժամանակ՝ նշվում է, որ ղեկավարության կողմից նման պատժամիջոցները հնարավոր կլինի կանխել, եթե աշխատողների կողմից նվազագույն իրավական դիմադրություն դրսևորվի։

Մայիսի վերջին «Հրապարակը» հայտնել էր, որ ՔՊ-ն ստիպում է պետական ծառայողներին մասնակցել հունիսի 5-ին կայանալիք նախընտրական ամփոփիչ հանրահավաքին։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել էին ԱԺ ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%): Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

ԲՀԿ-ն, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Նման պահանջներով էին հանդես եկել «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Զանգվածային խախտումների մասին հայտարարել էին նաև «Միասնության թևեր», «Բոլորին դեմ եմ» կուսակցությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+