• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
07 Հունիս 2026 14:00
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Այս պահին նույնպես կան ձերբակալություններ․ Սամվել Կարապետյան

Քաղաքականություն,
07 Հունիս 2026 13:07
ShareShareShare
telegram

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտնել է, որ երեկ դաշինքի ավելի քան 100 ներկայացուցիչ է ձերբակալվել՝ հայտարարելով, որ այսօր նույնպես ձերբակալությունները շարունակվում են։

«Այս պահին նույնպես կան ձերբակալություններ»,- քվեարկութունից առաջ լրագրողներին հայտարարել է Կարապետյանը։

Կարապետյանն, ի պատասխան Armenia Today-ի հարցին, անդրադարձել է նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

«Ինչ-որ բանի են նորից պատրաստվում»,- ասել է Կարապետյանը։

Կարապետյանը կտրականապես հերքել է ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը՝ հավելելով, որ եթե նման բան լիներ, իրեն այժմ նորից կալանավորած կլինեին։

Անդրադառնալով այն պնդումներին, թե Ռուսաստանից հատուկ մարդիկ են բերվել ընտրություններին մասնակցելու համար, դաշինքի առաջնորդը նշել է․ «Դա ինչպե՞ս է հնարավոր։ Ռուսաստանից ինչքա՞ն հայ պետք է գա, որպեսզի կարողանա որոշել ընտրությունների ելքը»։

Կարապետյանը հայտնել է, որ ընտրություններին գնում է բարձր և մարտական տրամադրությամբ, ինչպես ողջ հայ ժողովուրդը։

Ըստ նրա՝ այսօր չափազանց կարևոր է երկրում ապահովել իսկական, լեգիտիմ իշխանության ձևավորումը, որպեսզի Հայաստանի ապագան որոշվի երկրի ներսում, այլ ոչ թե դրսից։ Վարչապետի թեկնածուն հույս է հայտնել, որ ընտրություններից հետո երկիրը չի գնա նոր ցնցումների ճանապարհով, քանի որ ցանկացած ներքաղաքական ցնցում հետ է գցում պետության զարգացումը։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը հայտարարել է, որ իշխանությունների կողմից ճնշումներն ու ձերբակալությունները շարունակվում են առաջին օրվանից մինչև այսօր, սակայն դրանք չեն կարող ազդել ժողովրդի կամքի վրա, և հայ ժողովուրդը կկատարի ճիշտ ընտրություն՝ հանուն լեգիտիմ իշխանության։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի պարտության դեպքում և արդյոք կվերադառնա՞ Ռուսաստան, Կարապետյանը հստակեցրել է, որ նման մտադրություն չունի։

«Մնալու և աշխատելու եմ Հայաստանում։ Մտահոգվելու կարիք չկա, ես այստեղ շատ անելիքներ ունեմ»,- հավելել է նա։

Արտաքին քաղաքականության և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Կարապետյանն ընդգծել է հավասարակշռված մոտեցման կարևորությունը։

«Մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք բոլորի՝ և՛ Ամերիկայի, և՛ Եվրոմիության, և՛ Ռուսաստանի հետ։ Սրանք այն երկրներն են, որոնք պետք է օգնեն զարգացնել Հայաստանը։ Մենք չենք կարող ասել, որ լավ հարաբերություններ ենք ունենալու միայն Ռուսաստանի կամ միայն Ամերիկայի հետ։ Մեր դեպքում հավասարակշռությունը միանշանակ է»,- ասել է նա։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների համար շուկաների հնարավոր փակմանը՝ Կարապետյանը նշել է, որ բացասական է գնահատում նման քայլերը, քանի որ դրանից տուժում են հայ գործարարներն ու հայ ժողովուրդը։ Նա շեշտել է, որ չի կարող ընդունել որևէ երկրի այնպիսի գործողություն, որը վնասում է Հայաստանի քաղաքացուն։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Կարապետյանը միակ թեկնածուն է, որը քվեարկությանը մասնակցել է տնային կալանքի պայմաններում՝ նրան ընտրատեղամաս է ուղեկցել ոստիկանը։

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։

Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։

telegram
Tags: «Ուժեղ Հայաստան»ընտրություններՍամվել Կարապետյան

Հարակից հրապարակումներ

Փաշինյանն արհեստական անվանեց ՌԴ-ի հետ լարվածության մասին խոսակցությունները

Փաշինյանն արհեստական անվանեց ՌԴ-ի հետ լարվածության մասին խոսակցությունները

07 Հունիս 2026 12:49

Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի մասին խոսակցություններն արհեստական են, խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես լարվածություն...

Այսօրվա մուրճը կփոխարինենք վաղվա խորհրդանիշով՝ բահով․ Նարեկ Կարապետյան

Քվեարկեցի հանուն մեծ փոփոխության ու վերակառուցվող Հայաստանի․ Նարեկ Կարապետյան

07 Հունիս 2026 09:15

Վաղարշապատի ավագանու ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 45%-ը

Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

07 Հունիս 2026 08:07

Այսօր՝ հունիսի 7-ին, Հայաստանում ընթանում են Ազգային ժողովի ընտրությունները։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։...

«У властей нет комплексов»: Казинян допустил фабрикацию обвинений против «Сильной Армении»

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

06 Հունիս 2026 22:25

Դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ի (Դավիթ Ղազինյան-խմբ․) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և...

Антикоррупционный комитет сообщил о новых задержаниях по делу о предвыборном подкупе

ՀԿԿ-ն հայտնել է ընտրակաշառքի գործով ձերբակալությունների մասին

06 Հունիս 2026 20:25

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ընտրակաշառք տալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու գործով մի շարք անձանց ձերբակալելու մասին։...

«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել է Ջրափիում քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին

«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել է Ջրափիում քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին

06 Հունիս 2026 17:47

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտարարել է Շիրակի մարզի Ջրափի գյուղի 33/50 ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին:...

Load More
Xosum
  • Լուրեր
Սերժ Սարգսյանի քվեարկությունը (ուղիղ)

Սերժ Սարգսյանի քվեարկությունը (ուղիղ)

07 Հունիս 2026 13:59
Էդմոն Մարուքյանի քվեարկությունը (ուղիղ)

Էդմոն Մարուքյանի քվեարկությունը (ուղիղ)

07 Հունիս 2026 13:35
Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանը ընտանիքի հետ քվեարկեց

07 Հունիս 2026 13:15
Այս պահին նույնպես կան ձերբակալություններ․ Սամվել Կարապետյան

Այս պահին նույնպես կան ձերբակալություններ․ Սամվել Կարապետյան

07 Հունիս 2026 13:07
«Հայաստան» դաշինքի շտաբը հայտնել է ձերբակալությունների մասին

«Հայաստան» դաշինքի շտաբը հայտնել է ձերբակալությունների մասին

07 Հունիս 2026 13:01
Փաշինյանն արհեստական անվանեց ՌԴ-ի հետ լարվածության մասին խոսակցությունները

Փաշինյանն արհեստական անվանեց ՌԴ-ի հետ լարվածության մասին խոսակցությունները

07 Հունիս 2026 12:49
Կաթողիկոսը քվեարկել է և Հայաստանին մաղթել հաղթահարել փորձությունները

Կաթողիկոսը քվեարկել է և Հայաստանին մաղթել հաղթահարել փորձությունները

07 Հունիս 2026 12:41
Արման Թաթոյանի քվեարկությունը (ուղիղ)

Արման Թաթոյանի քվեարկությունը (ուղիղ)

07 Հունիս 2026 12:27
Ընտրողների շուրջ 14% մասնակցություն՝ ժամը 11։00-ի դրությամբ

Ընտրողների շուրջ 14% մասնակցություն՝ ժամը 11։00-ի դրությամբ

07 Հունիս 2026 12:21
Ռոբերտ Քոչարյանի քվեարկությունը (ուղիղ)

Ռոբերտ Քոչարյանի քվեարկությունը (ուղիղ)

07 Հունիս 2026 12:17
Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը (ուղիղ)

07 Հունիս 2026 11:53
Антикоррупционный комитет сообщил о 62 обвиняемых по делу о подкупе избирателей в Вагаршапате

«Ուժեղ Հայաստանի» թեկնածուին վերագրվող վարույթով կան ձերբակալվածներ

07 Հունիս 2026 11:30
Գոհար Մելոյանի ասուլիսը (ուղիղ)

Գոհար Մելոյանի ասուլիսը (ուղիղ)

07 Հունիս 2026 11:29
Սամվել Կարապետյանի քվեարկությունը (ուղիղ)

Սամվել Կարապետյանի քվեարկությունը (ուղիղ)

07 Հունիս 2026 11:03
Նիկոլ Փաշինյանի քվեարկությունը (ուղիղ)

Նիկոլ Փաշինյանի քվեարկությունը (ուղիղ)

07 Հունիս 2026 10:22
ԿԸՀ նախագահի ասուլիսը (ուղիղ)

ԿԸՀ նախագահի ասուլիսը (ուղիղ)

07 Հունիս 2026 10:00
Ինչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում (լրացվում է)

Ինչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում (լրացվում է)

07 Հունիս 2026 09:24
Այսօրվա մուրճը կփոխարինենք վաղվա խորհրդանիշով՝ բահով․ Նարեկ Կարապետյան

Քվեարկեցի հանուն մեծ փոփոխության ու վերակառուցվող Հայաստանի․ Նարեկ Կարապետյան

07 Հունիս 2026 09:15
Հայաստանում մեկնարկել են ԱԺ ընտրությունները (ուղիղ)

Հայաստանում մեկնարկել են ԱԺ ընտրությունները (ուղիղ)

07 Հունիս 2026 08:56
Նարեկ Կարապետյանի քվեարկությունը (ուղիղ)

Նարեկ Կարապետյանի քվեարկությունը (ուղիղ)

07 Հունիս 2026 08:17
Վաղարշապատի ավագանու ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 45%-ը

Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

07 Հունիս 2026 08:07

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 7-ին

07 Հունիս 2026 07:37
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթել է Լեհաստանը

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթել է Լեհաստանը

06 Հունիս 2026 23:41
«У властей нет комплексов»: Казинян допустил фабрикацию обвинений против «Сильной Армении»

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

06 Հունիս 2026 22:25
Подземные толчки у Вана ощущались в Ереване и двух областях

Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել․ ՆԳՆ

06 Հունիս 2026 21:39
Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով

Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով

06 Հունիս 2026 20:46
Антикоррупционный комитет сообщил о новых задержаниях по делу о предвыборном подкупе

ՀԿԿ-ն հայտնել է ընտրակաշառքի գործով ձերբակալությունների մասին

06 Հունիս 2026 20:25
Ստեփանավանում կարկուտի պատճառով արտակարգ ռեժիմ է սահմանվել

Ստեփանավանում կարկուտի պատճառով արտակարգ ռեժիմ է սահմանվել

06 Հունիս 2026 18:30
«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել է Ջրափիում քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին

«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել է Ջրափիում քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին

06 Հունիս 2026 17:47
Գեղարքունիքում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխարի ու գառի․ ԶԼՄ

Գեղարքունիքում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխարի ու գառի․ ԶԼՄ

06 Հունիս 2026 15:00
Էդմոն Մարուքյանի քվեարկությունը (ուղիղ)
Ընտրություններ՝ Հայաստանում

Էդմոն Մարուքյանի քվեարկությունը (ուղիղ)

07 Հունիս 2026 13:35

Read moreDetails
Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան
Ընտրություններ՝ Հայաստանում

Սամվել Կարապետյանը ընտանիքի հետ քվեարկեց

07 Հունիս 2026 13:15

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ