ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում։
Ըստ հաղորդագրության՝ ինքնաբացարկի դիմումներ է ներկայացրել «Բոլորին դեմ եմ» կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված 7 թեկնածու։
ԿԸՀ-ն մայիսի 14-ի արտահերթ նիստում ուժը կորցրած էր ճանաչել տարբեր քաղաքական ուժերի պատգամավորի 45 թեկնածուի գրանցումը։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18։00-ն (մայիսի 28), կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել:
Կարդացեք նաև՝
























