ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 14-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 45 թեկնածուի գրանցումը, հայտնել է ԿԸՀ-ն։
Ըստ հրապարակման՝ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության, «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության, «Լուսավոր Հայաստան» կուսակցության, Հայ ազգային կոնգրես կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության, «Քոչարի ազգային վերածնունդ և Ազգի զարթոնք» կուսակցության, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր թվով 45 թեկնածու։
ԿԸՀ-ն մերժել է մեկ թեկնածուի ինքնաբացարկի դիմումը, քանի որ այն նոտարական կարգով վավերացված չէր, թեկնածուն չի ներկայացել նիստին։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18։00-ն (մայիսի 28), կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել:






































