• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 17:20
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Քարոզարշավ. նույնատիպ օրեր, «ընտրովի» ճնշումներ

Էքսկլյուզիվ, Քաղաքականություն,
16 Մայիս 2026 21:15
ShareShareShare
telegram

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնց մասնակցում է 19 քաղաքական ուժ, մայիսի 8-ից հունիսի 5-ը ներառյալ նախընտրական քարոզչություն է անցկացվում։

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախընտրական քարոզչությունը պետք է իրականացվի սահմանված կանոններին համապատասխան, և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պարտավոր են պահպանել օրենսդրությամբ սահմանված կարգն ու սահմանափակումները։

Armenia Today-ը ռեպորտաժում ամփոփելով նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը՝ փորձել է հասկանալ՝ ինչպե՞ս են ընտրարշավի մասնակիցները գնահատում ստեղծված մրցակցային միջավայրը։

Մինչ ընդդիմադիրներն ահազանգում են անհավասար պայմանների մասին, գործող իշխանության ներկայացուցիչները չեն կիսում այս կարծիքը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Armenia Today-ի հարցին պատասխանել է, որ քարոզարշավն ազատ է, խոչընդոտներ չկան:

«Հիմնական երեք ընդդիմադիր ուժ կա, բոլորն էլ լիակատար աշխատում են․ էդ ո՞վ ա քրեակատարողական հիմնարկում»,- հարցրել է Սիմոնյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հակադարձել է՝ հիշեցնելով պարբերաբար հրապարակվող մոնտաժված գաղտնալսումների մասին, որոնք Հակակոռուպցիոն կոմիտեն վերագրում է իրենց ուժին։ Վարդևանյանը դրանք համարում է «սև փիառ»։ Նա նաև հիշեցնում է՝ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի պայմաններում, և դա ակնհայտորեն վկայում է քաղաքական ուժերի համար հավասար մրցակցային պայմանների բացակայության մասին։

«Ձայնագրությունները լինում են մոնտաժված, լինում են նաև սև փիառի գործիք, դա ակնհայտ է։ Եվ, ամենակարևորը, լինի դա «ՔՊ-ի ներկայացուցիչ, թե մեկ այլ ուժի, անմեղության կանխավարկածը պետք է հարգել»,- ասել է Վարդևանյանը։

Անհավասար պայմանների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)։ Կառույցի ներկայացուցիչները Հայաստան կատարած այցից հետո հրապարակել են նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում արձանագրված խախտումները, որոնց թվում մատնանշել են կոշտ հռետորաբանությունը, վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահումը, ընտրողների վրա ճնշումների և ընտրակաշառքի հնարավոր դեպքերը։ Որպես մտահոգիչ գործոններ՝ ԵԽԽՎ պատվիրակությունն առանձնացրել է նաև քաղաքական բևեռացվածությունը, պետական ինստիտուտների նկատմամբ ցածր վստահությունն ու Հայ Առաքելական եկեղեցու «աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ»։ Կազմակերպության զեկույցը քննադատել են իրավապաշտպանները՝ մեղադրելով կազմակերպությանը կողմնակալության մեջ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը քննադատության է ենթարկել Հայաստանի մասին ԵԽԽՎ զեկույցը՝ այն որակելով որպես «ամոթալի հարված ժողովրդավարությանը»։

«Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն անդրադառնալով ԵԽԽՎ դիտորդների գործունեությանը՝ հույս է հայտնել, որ դրանք կլինեն սատարում երկրում իրական ժողովրդավարությանը, այլ ոչ թե ըստ նպատակահարմարության այս կամ այն քաղաքական ուժի օգտին։

«Եթե ժողովրդավարության սատարումը Հայաստանում այսքան պայքարից հետո իրական չլինի, այլ լինի՝ ըստ նպատակահարմարության ինչ-որ անձանց, խմբակների սատարում, այդ դեպքում դա վերադառնալու է «իրենց տուն»»,- կարծիք է հայտնել Կարապետյանցը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի կարծիքով՝ հավասար քարոզարշավի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ ի թիվս վարչական ռեսուրսի չարաշահման՝ կան նաև քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձինք։

«Մեր պատգամավորներից մեկը՝ Արթուր Սարգսյանը, ով նաև Սիսիանից է և մեծ աշխատանք ունի այնտեղ անելու, այս պահին գտնվում է կալանքի տակ․ արդյոք սա՞ է հավասար պայման»,- հռետորական հարց է հնչեցրել Գրիգորյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն, իր հերթին, անհավասար քարոզարշավի հիմնական ապացույց է համարում ֆինանսական միջոցների անհամաչափ բաշխվածությունը։ Նա հանդես է եկել քաղաքական բոլոր ուժերի ֆինանսական մուտքերի, ելքերի և կատարված ծախսերի համակողմանի մոնիթորինգ անցկացնելու առաջարկով։

«Քարոզարշավի մեկնարկից առաջ մի քանի միլիոն դոլար փող ծախսած ուժեր կան, և սա որևէ ձև չի կարգավորվում։ Մենք այս իմաստով ունենք ֆունդամենտալ օրենքի բաց։ Ամբողջ արշավից բացի՝ նաև քաղաքական ուժերի կամ քաղաքական նախաձեռնության ֆինանսական մուտքերը, ելքերը և ծախսերի մոնիթորինգ պետք է իրականացնել»,- նշել է Մարուքյանը։

«Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը ևս հայտարարել է այն մասին, որ նախընտրական քարոզարշավը հավասար պայմաններում չի ընթանում։ Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել՝ ահազանգելով վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման մասին։

«Ես պիտի իմ տնօրինության երեսը պարզ անեմ, դուք էլ՝ իմ։ Նաև հահնձնարաված է, որ մաքսիմալ շատ լինենք»,- ասվում է ձայնագրության մեջ։

Ըստ Թաթոյանի՝ խոսքն Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին մասնակցելու մասին է։

Անդրադառնալով քարոզարշավին մասնակցելու նպատակով քաղաքացիներին հարկադրելու և համապատասխան ցուցակներ կազմելու վերաբերյալ Armenia Today-ի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նման դեպքերի բացահայտման պարագայում պատրաստ է աշխատանքից ազատել «մեղավոր պաշտոնյաներին»։ Նա խոստացել է անհապաղ հեռացնել բոլոր այն պետական պաշտոնյաներին, ում կողմից վարչական ռեսուրսի կիրառման փաստը կհաստատվի։

«Բոլոր պաշտոնյաները, ովքեր վարչական ռեսուրսով մարդկանց ստիպում են գալ մեր հանրահավաքներին, կազատվեն աշխատանքից։ Եթե որևէ մեկը ցանկություն չունի արձագանքել կոչին, բայց նրան ստիպում են արձագանքել, ստիպողը ևս աշխատանքից կազատվի»,- Armenia Today-ի հարցին այսպես է պատասխանել Փաշինյանը։

Նախընտրական քարոզչությունը կարգավորվում է Ընտրական օրենսգրքի (ԸՕ) սահմանադրական օրենքի 19-23-րդ հոդվածներով։ Մասնավորապես, 19-րդ հոդվածով արգելվում է սահմանադրական կարգի բռնի տապալումը, ռասայական, ազգային, կրոնական կամ այլ գերակայության քարոզումը, ռասայական, ազգային կամ կրոնական թշնամանք առաջացնող նյութերի հրապարակումը և տարածումը։ Օրենսգրքի 22-րդ հոդվածով արգելվում է նախընտրական քարոզչության ժամանակ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին, աշխատակիցներին, ինչպես նաև զանգվածային լրատվության պետական միջոցների աշխատակիցներին օգտագործել իրենց լիազորությունները՝ ստեղծել անհավասար պայմաններ, կողմանակալություն ցուցաբերել կամ ազդել քաղաքացիների կամքի վրա։ Ըստ ԸՕ-ի 22-րդ հոդվածի 3-րդ կետի՝ արգելվում է նաև քարոզչության վերջին 7 օրվա ընթացքում թեկնածուների կամ կուսակցությունների վարկանիշին վերաբերող սոցիոլոգիական հարցման արդյուքներ հրապարակելը։ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության՝ Ընտրական օրենսգրքով կամ օրենսգրքի հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված կարգի պահպանումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: ընտրություններՀայաստանքարոզարշավ

Հարակից հրապարակումներ

ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են ձերբակալվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել և նրանց մեղադրել Արարատի մարզի Մասիս համայնքի մի...

Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41

Ռուս-իսրայելական բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ կարող է իրավական գործընթաց նախաձեռնել Հայաստանի դեմ, եթե երկիր մուտք գործելու...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,23 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42

Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման ծրագիր, հայտնել...

«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

Load More
Xosum
  • Լուրեր
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

20 Հուլիս 2026 12:40
Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

20 Հուլիս 2026 12:35
Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

20 Հուլիս 2026 12:26
ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07
Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

20 Հուլիս 2026 11:28
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

20 Հուլիս 2026 11:23
В Армении началась агитационная кампания перед парламентскими выборами

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

20 Հուլիս 2026 10:49
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին․ Սուրենյանը ներկայացրել է կանխատեսումները

Առաջիկայում գտնվելու ենք տաք հոսանքների ազդեցության ներքո․ Սուրենյան

20 Հուլիս 2026 10:32

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

20 Հուլիս 2026 09:41

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին
Արցախ

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝...

Read moreDetails
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Աշխարհում

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30

Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմը ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ Կառլ III թագավորից ստանալով կառավարություն կազմելու մանդատը,...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ