«Նոր Դարաշրջան» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Կուսակցության արտահերթ համագումարում նախագահ է ընտրվել իրավաբան, փաստաբան Հարություն Հարությունյանը։
Քննարկել է նաև ընտրություններին մասնակցության ձևաչափը, և որոշում է կայացվել սկսել քաղաքական խորհրդակցություններ մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ:
Քաղաքական ուժի հիմնադիր համագումարը տեղի էր ունեցել 2024թ. սեպտեմբերի 20-ին։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Today-ի տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






