«Երբ միջազգային շուկայում դիզվառելիքի գինը 30 տոկոսով իջնում է, մեր երկրում 10 տոկոսով են գին նվազեցնում, և հետո հերոսաբար ներկայացնում են, թե դա իբր պատկան մարմինների նվիրյալ աշխատանքի արդյունքն է: Ամենևին»։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում հրավիրված «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Նա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին խնդրեց եզրափակիչ ելույթում հստակ ներկայացնել, թե 2019 թվականին ինչ ձեռքբերումներ են եղել. «Ի՞նչ արդյունք է ստեղծել մեր երկրի քաղաքացիների համար ձեր կառույցը»:
«Պետք է արձանագրենք, որ 2020 թվականի սկզբին մեր քաղաքացիների համար աշխատանքի հարցը խնդիր է եղել, որը չի լուծվել։ Չափազանց մեծ թիվ են կազմում աղքատները, ծայրահեղ աղքատները և այն մարդիկ, ովքեր աշխատում են, սակայն պայմանավորված իրենց աշխատավարձով՝ նվազագույն սպառողական զամբյուղը չեն կարողանում լրացնել։ Այս սուղ պայմաններից հետո էլ արձանագրվում է մի շարք ապրանքատեսակների գնաճ»,- ասավ պատգամավորը՝ կոչ անելով հստակն քայլեր ձեռնարկել ու պարզաբանում ներկայացնել այս ամենի մասով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







