Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

Թեհրանը ցույց տվեց, որ նույնիսկ ԱՄՆ-ն ի վիճակի չէ ազդել Իրանի առաջնորդի ընտրության վրա. իրանագետ

Թեհրանը ցույց տվեց, որ նույնիսկ ԱՄՆ-ն ի վիճակի չէ ազդել Իրանի առաջնորդի ընտրության վրա. իրանագետ

Մոջթաբա Խամենեիի` Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ Թեհրանը ցույց տվեց, որ նույնիսկ ԱՄՆ-ն ի վիճակի չէ ազդել Իրանի առաջնորդի ընտրության վրա, տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Ըստ փորձագետի՝ առաջին հերթին սրանով ցույց է տրվում Իրանում համակարգային քաղաքական շարունակականության հանգամանքը: Բացի այդ, ինչպես նշել է Ոսկանյանը, նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ սերտ առնչություն ունեցող անձ:

«Պատերազմական պայմաններում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլև հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն»,- նշել է փորձագետը:

Ոսկանյանը հատկապես կարևորում է այն ուղերձը, որ այս ընտրությամբ Իրանը ցույց է տալիս՝ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ կամ ազդել այդ առաջնորդի ընտրության վրա, քանի դեռ այդ երկիրը գոյություն ունի որպես անկախ պետություն:

Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին սպանվել էր փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հենց առաջին օրը։ Այժմ Իսլամական Հանրապետությունը ղեկավարում է ժամանակավոր ղեկավար խորհուրդը, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլյամ-Հոսեյն Մոհսենի-Էժեին և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Ալիրեզա Արաքին:

Գերագույն առաջնորդի պաշտոնի ամենահավանական թեկնածուն հենց զոհված Խամենեիի որդին էր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ էր արտահայտվել Խամենեիի որդու թեկնածությանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+