Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:34

«Երևան» երիտասարդական համույթը Լիբանանից դեսպանատան ջանքերով Հայաստան է վերադարձել

«Երևան» երիտասարդական համույթը Լիբանանից դեսպանատան ջանքերով Հայաստան է վերադարձել

Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթն իր ուղեկցողների հետ միասին՝ 87 անձ, ժամանակից շուտ Հայաստան է վերադարձել, հայտնել է Լիբանանի դեսպանատունը։

Ըստ հրապարակման՝ Middle East Airlines ավիաընկերության հետ դեսպանության բանակցությունների արդյունքում ավիաընկերությունը, ընդառաջելով ստացված դիմումին, որոշում է կայացրել հատուկ այդ նպատակի համար չվերթ կազմակերպել։

Դեսպանության կողմից գործարկված թեժ գծի միջոցով Լիբանանից այդ պահին մեկնել ցանկացող քաղաքացիներն ուղղորդվել են ցուցակագրվել տվյալ չվերթին՝ Հայաստան մեկնելու նպատակով, հայտնել են դեսպանատնից:

Դեսպանությունն իրականացրել է ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան համույթի տեղափոխման և ուղեկցման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի հայտարարության համաձայն՝ այս օրերին համույթը մասնակցում էր «Ալ Բուստան» հեղինակավոր միջազգային փառատոնին:

Իսրայելի պաշտպանության ուժերն Իրանում ռազմական գործողություններին զուգահեռ՝ մարտի 3-ին հարձակում էին սկսել հարավային Լիբանանի վրա։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ նախորդ 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել էր 52 մարդ, վիրավորվել՝ 154-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+