Բեյրութի արվարձանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, ևս 8-ը՝ վիրավորվել, «Կոմերսանտին» հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Մարտի 3-ին Իսրայելի պաշտպանության ուժերն Իրանում ռազմական գործողություններին զուգահեռ՝ հարձակում էին սկսել հարավային Լիբանանի վրա։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ նախորդ 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 52 մարդ, վիրավորվել՝ 154-ը։
Մարտի 2-ին շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել էր «Հեզբոլլահ»-ի դեմ գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակը կանխատեսում է, որ գործողությունը կտևի մի քանի օր։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։





































