Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:29

ՀԱՊԿ-ը հետևում է, որ ՀՀ-ի քայլերը համապատասխանեն կազմակերպության պահանջներին․ Գալուզին

ՀԱՊԿ-ը հետևում է, որ ՀՀ-ի քայլերը համապատասխանեն կազմակերպության պահանջներին․ Գալուզին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետևում է, որպեսզի Հայաստանի քայլերը համապատասխանեն կազմակերպության պահանջներին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Գալուզինը նշել է, որ կազմակերպությունը չի «թողնում Հայաստանը դաշնակցային փոխգործակցության շրջանակներից դուրս» և պահպանում է նրա համար ՀԱՊԿ գծով մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը։

Նա անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, որտեղ վերջինս նշել էր, որ Հայաստանի քաղաքական գիծը չի ենթադրում Ռուսաստանի շահերին վնաս հասցնել։ Ռուս պաշտոնյան պնդել է, թե Երևանն արագացնում է ռազմական-քաղաքական և տնտեսական մերձեցումն արևմտյան երկրների և միավորումների հետ։

«Բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ Արևմուտքի համար Հայաստանը գործիք է Մոսկվայի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունում»,- հայտարարել է նա։

Գալուզինի խոսքով՝ Երևանում տեղյակ են Մոսկվայի գնահատականներին՝ ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության հետ։ Նա նշել է, որ ինտեգրացիոն այլ միավորման կանոնակարգին անցնելու դեպքում Հայաստանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի պահպանումը, ինչը «համապատասխան հետևանքներ» կունենա։

ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ Հայաստանի տնտեսության բարձր աճի տեմպերը, ցածր գնաճը, կայուն ազգային արժույթը և հայկական արտադրանքի լայն շուկան, ըստ Մոսկվայի, ապահովվում են Ռուսաստանի հետ համագործակցությամբ և ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությամբ։

Գալուզինը կրկնել է, որ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես բնական դաշնակից Հարավային Կովկասում՝ հիշեցնելով երկկողմ հարաբերությունների ռազմավարական կարգավիճակը և պայմանագրային-իրավական լայն բազան։ Նրա խոսքով՝ Մոսկվան կողմ է «ուժեղ և իսկապես ինքնիշխան հայկական պետությանը» և համոզված, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն այլընտրանք չկա։

Հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունն ուզում է դառնալ ԵՄ լիիրավ անդամ և դա դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն։ Նա նշել էր, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին խոչընդոտ է միջազգային զենքի շուկա մուտք գործելուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+