Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:24

Հավուր պատշաճի կատարել ենք խնդիրը․ Արփինե Սարգսյանը՝ Մերձավանի սպանության բացահայտման մասին

Հավուր պատշաճի կատարել ենք խնդիրը․ Արփինե Սարգսյանը՝ Մերձավանի սպանության բացահայտման մասին

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 13-ի մամուլի ասուլիսում, անդրադառնալով Մերձավանում տեղի ունեցած Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքին, նշել է, որ ոստիկանությունը բոլոր միջոցները ձեռարկել է կասկածյալին գտնելու համար։

Նախարարը հիշեցրել է, որ սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, և ոստիկանությունը ջանք չի խնայել այն բացահայտելու համար:

«Մենք հավուր պատշաճի կատարել ենք ՆԳՆ առջև դրված խնդիրը և ապահովել ենք սպանության բացահայտում, իհարկե, համագործակցելով մեր գործընկերների հետ»,- նշել է նա:

Սարգսյանը չի մեկնաբանել վարույթի շրջանակներում անցնող կոնկրետ հանգամանքները:

«Ամփոփիչ տվյալներին առնվազն ծանոթ չեմ և իրավասություններ չունեմ այս պահի դրությամբ ծանոթ լինելու: Բայց եթե քննչական մարմնի արձանագրումների արդյունքում վեր հանենք դիտավորության որևէ կոմպոնենտ ոստիկանության ծառայողի կողմից, բնականաբար, կունենանք կոնկրետ ռեակցիա»,- պարզաբանել է նախարարը:

Նրա խոսքով՝ դեպքից հետո Արմավիրի քրեական ոստիկանության պետն ազատվել էր քրեական ոստիկանությունում աշխատանքից և լքել քրեական ոստիկանության շարքերը:

2025 թվականի սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի, ինչպես նաև նրա ոստիկան ընկերոջ սպանության ու մի քաղաքացու վիրավորվելու մասին։ Երկու անձ կալանավորվել էր: Նրանցից մեկը Նարեկ Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, մյուսը՝ նրա ընկերը՝ Գևորգ Հարությունյանը:

2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+