Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:29

Վաղարշապատի խուզակությունների և ձերբակալությունների հետևում կանգնած է Արգիշտի Մեխակյանը․ ԶԼՄ

Վաղարշապատի խուզակությունների և ձերբակալությունների հետևում կանգնած է Արգիշտի Մեխակյանը․ ԶԼՄ

Վաղարշապատում փետրվարի 11-ին տեղի ունեցած խուզարկությունները և 10 մարդու ձերբակալությունը կատարվում է համայնքապետ Արգիշտի Մեխակյանի իմացությամբ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ թերթի՝ ավագանու ամենամեծ ընդդիմադիր «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի թիմակիցների ձերբակալության հիմքում թեև նոյեմբերի 16-ի ընտրություններին «մարդկանց ուղղորդելու» մեղադրանքներն են, սակայն դրանք նախընտրական բռնաճնշումներ են` ընդդիմությանը վախեցնելու նպատակով։

Մեխակյանը ղեկավարությանը համոզել է, որ արդեն հիմա պետք է զբաղվել ընդդիմադիրներով` թույլ չտալով, որ ընտրություններին ընդառաջ՝ ակտիվանան, նշել է թերթը։ Լրատվականի տեղեկություններով՝ Մեխակյանը պահակից մինչև ուսուցիչ հայտնաբերում է ընդդիմադիրներին ու չեզոքացնում։

Խաչատրյանի «Առաջ» կուսակցությունը մտնելու է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի մեջ, ինչն այդ ձերբակալությունների պատճառներից է, հավելել է թերթը։

Խաչատրյանը փետրվարի 11-ին հայտնել էր, որ «Հաղթանակ» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, նաև համակիրների, աջակիցների նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում, 10-ից ավելի անձ ձերբակալվել է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+