Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:29

Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Բեռն

Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Բեռն

Շվեյցարիայի Համադաշնությունում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Բեռն, ԱԳՆ նախագծին կառավարությունը հավանություն է տվել փետրվարի 12-ի նիստում։

2002 թվականից Ժնևում գործում է ՀՀ դեսպանությունը և ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Հաշվի առնելով մայրաքաղաք Բեռնի և Ժնևի միջև հեռավորությունը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ օրակարգերի առանձնահատկությունները՝ անհրաժեշտություն է առաջացել դեսպանությունը տեղափոխել Բեռն։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ Շվեյցարիայում հավատարմագրված շուրջ 100 դեսպանություն, այդ թվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի, տեղակայված են հենց Բեռնում։ Ըստ ԱԳՆ-ի՝ դեսպանության տեղափոխումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել շփումները դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, ակտիվացնել քաղաքական երկխոսությունը և խթանել երկկողմ համագործակցությունը։

Միևնույն ժամանակ՝ Ժնևում կշարունակի գործել ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Ֆինանսական հաշվարկների համաձայն՝ դեսպանության տեղափոխման տարեկան ծախսերը կկազմեն 344,8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ (շուրջ 167 մլն դրամ-խմբ․)։ Առաջին տարում լրացուցիչ կպահանջվի ևս 62,8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ (շուրջ 30 մլն դրամ-խմբ․)՝ կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար։

Նախագծի ընդունման դեպքում 2026 թվականի պետական բյուջեով ԱԳՆ-ի՝ համապատասխան միջոցառման ծախսերը կավելանան 407,5 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով (շուրջ 198 մլն դրամ-խմբ․), իսկ հաջորդող տարիներին՝ տարեկան 304,8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով (148 մլն դրամ-խմբ․)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+