Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:12

Հաշվեհարդար՝ ինքնորոշման իրավունքի նկատմամբ․ Զատուլինը՝ Բաքվում Արցախի առաջնորդների դատավճռի մասին

Հաշվեհարդար՝ ինքնորոշման իրավունքի նկատմամբ․ Զատուլինը՝ Բաքվում Արցախի առաջնորդների դատավճռի մասին

Լեռնային Ղարաբաղում գերի ընկածների նկատմամբ Բաքվի հաշվեհարդարը բռնապետության և դավաճանության ամոթալի հաղթանակ է, «Լազարևյան ակումբի» խորհրդի անունից հայտարարել է խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ակումբն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերի վերցված առաջնորդների նկատմամբ Բաքվում կայացված դատավճռին։ Հայտարարության մեջ նշվում է, որ Բաքուն դատապարտել է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը։

«Սա հաշվեհարդար էր, ոչ թե դատավարություն։ Եվ տեղի ունեցածի համատեքստում նույնիսկ աշխարհի ամենաանմիտները պետք է հասկանան, թե ինչու է յուրաքանչյուր հայ ստիպված լքել իր հողը, տները, գերեզմանատները և եկեղեցիներն օկուպացված Լեռնային Ղարաբաղում»,- ասվում է հայտարարության մեջ։

Շեշտվում է, որ դատավարությունից առաջ էլ Ադրբեջանի իշխանությունները բոլոր գերի ընկած արցախցի առաջնորդներին անվանել էին հանցագործներ՝ չնայած նրան, որ քառորդ դար նրանց հետ հանդիպել են Մինսկի խմբի, ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող հակամարտության կարգավորման բանակցային ֆորումներում։

Ակումբը նաև «զարմանալի զուգադիպություն» է անվանել այն, որ դատավճիռը հրապարակվել է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին, ԱՄԷ-ում ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։

Ակումբը պահանջել է Բաքվի բանտերից ազատ արձակել բոլոր ապօրինի կալանավորված և դատապարտված բանտարկյալներին՝ լինեն նրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարներ, ՀՀ քաղաքացիներ, թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ ամբարտավան ադրբեջանական իշխանությունների վրեժխնդրական գործողությունների զոհեր։

Փետրվարի 5-ին Բաքվի «դատարանը» կեղծ և շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման էր դատապարտել Արցախի 7 առաջնորդի։ Բաքվի դատարանը շինծու մեղադրանքներով Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին դատապարտել էր ցմահ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատապարտվել էին 20 տարվա ազատազրկման։ Բաքվի «դատարանը» Մադաթ Բաբայանին և Մելքիսեթ Փաշայանին կեղծ մեղադրանքներով դատապարտել էր 19, Դավիթ Ալավերդյանին, Լևոն Բալայանին՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին և Էրիկ Ղազարյանին՝ 15 տարվա ազատազրկման:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դեռ դատավճիռ չի հրապարակվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+