Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:12

Ֆրանսիայի Ազգային ժողովը բանաձևով պահանջել է Արցախի առաջնորդների և հայ գերիների անհապաղ ազատումը

Ֆրանսիայի Ազգային ժողովը բանաձևով պահանջել է Արցախի առաջնորդների և հայ գերիների անհապաղ ազատումը
MESR 22052013 G Fioraso presente son projet de loi relatif a ESR

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատումը, հայտնում է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական կայքը։

Փաստաթուղթն ընդունվել է 183 կողմ, 0 դեմ ձայներով։ Բանաձևը ներկայացրել է պատգամավոր Լորան Վոկյեն՝ «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի անունից, որն աջակցություն է ստացել մի շարք խորհրդարանականների կողմից։

Բանաձևում նշվում է, որ հայ գերիների նկատմամբ իրականացվող դատական գործընթացները դիտարկվում են որպես Ադրբեջանի քաղաքականության մաս՝ ուղղված տարածաշրջանում Հայաստանի և հայկական ներկայության ժխտմանը։ Ֆրանսիացի օրենսդիրները նաև հայտարարել են Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության համակարգային ոչնչացման մասին։

Փաստաթուղթն զգուշացնում է, որ հայ գերիներին պահելը և դատական հետապնդումները կարող են վտանգել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարության իրականացումը, որով հայտարարվել էր բազմամյա հակամարտության ավարտի մասին։

Առանձին ընդգծվում է Ֆրանսիա-Հայաստան գործընկերության խորացման անհրաժեշտությունը։ Բանաձևում վերահաստատվում է աջակցությունն Արցախի հայ բնակչությանը, որը բռնի կերպով տեղահանվել է իր պատմական հայրենիքից, ինչպես նաև շեշտվում է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և միջազգային հանրության պատասխանատվությունը՝ Ադրբեջանից նրանց անվտանգ վերադարձի երաշխիքներ պահանջելու հարցում։

Բանաձևը կրում է խորհրդատվական բնույթ և կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանն ակտիվացնել ջանքերը՝ պահվող անձանց ազատման ուղղությամբ։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։

Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+