Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:53

Տիեզերքի արձագանքը պետք է լինի թիրախային․ Տաթևիկ Կարապետյանն արձագանքել է հոր կալանավորմանը

Տիեզերքի արձագանքը պետք է լինի թիրախային․ Տաթևիկ Կարապետյանն արձագանքել է հոր կալանավորմանը

Սամվել Կարապետյանի դուստր, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանն արձագանքել է գործարարին կալանավորելու վերաբերյալ դատարանի այսօրվա որոշմանը։

«Ես ցանկանում եմ, որ այս կեղծ, անհիմն և միտումնավոր շինծու գործին ներգրավված բոլոր անձինք ապրեն նույն ցավը, նույն ավերածությունը և նույն հետևանքը, ինչ նրանք այսօր այդքան հեշտությամբ պատճառում են ուրիշներին։ Ոչ վերացականորեն։ Ոչ թե երբևէ։ Թող նրանց յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր ստորագրված բառ, ճշմարտության յուրաքանչյուր միտումնավոր աղավաղում իրականություն դառնա իրենց սեփական տներում»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

Կարապետյանը կոչ է արել, որ գործին ներգրավված բոլոր անձինք, ինչպես նաև նրանց հարազատները չունենան հնարավորություն ասելու՝ «Մենք չգիտեինք»։

«Նրանք գիտեին։ Այս վախկոտ արարածներից յուրաքանչյուրը գիտեր։ Տիեզերքի արձագանքը պետք է լինի թիրախային և անողոքաբար ազնիվ»,- գրել է Կարապետյանի դուստրը։

2025 թվականի հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:

Հակակառուպցիոն դատարանը հունվարի 16-ին սկսել էր քննել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու որոշումը, ինչին նախորդել էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ կապված գործարարի տնային կալանքի հարցով վարույթ հարուցելու հետ։ Փաստաբանները հունվարի 13-ին հայտնել էին, որ Կարապետյանի մոտ քովիդ է հաստատվել, որը ծանր ու դինամիկ ընթացք ունի։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել էին, որ Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է կալանքի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+