Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:29

«Պատգամավորների հավելավճարները պետք է ժողովրդին տային», «Ճիշտ են արել». հարցում

«Պատգամավորների հավելավճարները պետք է ժողովրդին տային», «Ճիշտ են արել». հարցում

Ազգային ժողովի պատգամավորների տարեվերջյան հավելավճարների թեման կրկին հասարակական լայն արձագանք է ստացել: Պաշտոնական տվյալների համաձայն՝ պատգամավորներն ստացել են մինչև մոտ 3 միլիոն դրամի չափով հավելավճարներ, ինչը քննարկումների պատճառ է դարձել ինչպես ընդդիմադիր քաղաքական գործիչների, այնպես էլ շարքային քաղաքացիների շրջանում: Վերջիններիս դժգոհություններին կարելի է ծանոթանալ սոցցանցերում:

Այս համատեքստում Armenia Today-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքում՝ հետաքրքրվելով, թե քաղաքացիներն ի՞նչ վերաբերմունք ունեն պատգամավորների ստացած հավելավճարների վերաբերյալ։

Նշենք, որ քաղաքացիների մի մասը դժգոհ էր, նշում էին, որ դրանք շարքային քաղաքացիների հարկերն են և նպատակային չեն ծառայել։

«Կարո՞ղ է մեզ տային, իրենք պետք է ստանան։ Մեր հաշվին ապրում են բոլորն էլ։ Սովորական մարդիկ տանջվում են, պետությանը հարկ ու տուրք վճարում։ 3 միլիոն ստացել են, թող գնան, հանգստանան»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշն էլ հեգնանքով նշել է. «Այնքան մեծ գործ են արել ժողովրդի համար, որ պետք է 5 միլիոն ստանային, 3 միլիոնը քիչ է։ Թոշակառուների թոշակը բարձրացնեին՝ մի փուշ հանած կլինեին, իրենք գնացել, քեֆ են անում, ժողովրդի հերն էլ անիծած»։

Մեկ այլ քաղաքացի էլ ասել է, որ հավելավճարը պատգամավորների լավ աշխատանքի համար է:

«Լավ են աշխատում, դրա համար էլ ստանում են։ Այսպես շարունակենք, ավելի լավ է լինելու»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+