Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:42

Այսօր ենք ստացել վիրահատության մասին դիմումը․ պետք չէ շահարկել․ Ավանեսյանը՝ Միքայել Աջապահյանի մասին

Այսօր ենք ստացել վիրահատության մասին դիմումը․ պետք չէ շահարկել․ Ավանեսյանը՝ Միքայել Աջապահյանի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանների դիմումը՝ նրան իր նախընտրելի բժշկական կենտրոնում վիրահատելու մասին, ստացել են այսօր՝ դեկտեմբերի 11-ին։

Նա պարզաբանել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի բուժսպասարկումն իրականացվում է որոշակի ընթացակարգով։

«Դիմումներ և առաջարկներ են ստացվել պատշաճ բուժօգնություն կազմակերպելու, որն առանց այդ դիմումների էլ կազմակերպվում էր։ Հարցը վերաբերվում է կոնկրետ բժշկական կենտրոն գնալու հետ և սահմանված կարգով դիմելուն, այս մասին եմ խոսում, որ նոր ենք ստացել նման դիմում։ Պետք չէ շահարկումների տեղիք տալ։ Մենք ցանկացած անձի, այդ թվում՝ Աջապահյանի, առողջական ցանկացած խնդրի մասով շատ ուշադիր ենք, ժամանակին և անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել ենք, այլ մանրամասների չեմ կարող անդրադառնալ»,- շեշտել է նա։

Նախարարը նշել է, որ ըստ ընթացակարգի դիմումը կքննարկեն ու չի բացառել, որ կարող են դրական պատասխան տալ։

Ավելի ուշ Աջապահյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը հայտարարել է, որ «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը դիմումը և փաստաթղթերը վերահասցեագրել է Երևան-Կենտրոն ստորաբաժանում և առաջարկել կազմակերպել նրան ցուցված վիրահատական միջամտությունը:

Դեկտեմբերի 8-ին Աջապահյանի պաշտպանների թիմը մտահոգություն էր հայտնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կեցվածքի և սրբազանի առողջության հետ կապված հարցով դանդաղկոտություն դրսևորելու վերաբերյալ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, մինչդեռ, լրագրողներների հետ զրույցում պնդել էր, որ արքեպիսկոպոսը «ծայրահեղ ծանր վիճակում չէ»։ Նա նշել էր, որ պաշտպանական կողմը կարող է դիմում ներկայացնել, և այն կքննարկվի։

Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+