Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:29

ՀԱԵ Արցախի թեմն արձագանքել է Արցախի թեմական խորհրդի տարածած հայտարարությանը

ՀԱԵ Արցախի թեմն արձագանքել է Արցախի թեմական խորհրդի տարածած հայտարարությանը

ՀԱԵ Արցախի թեմն արձագանքել է Արցախի թեմական խորհրդի տարածած հայտարարությանը։

Դեկտեմբերի 2-ին «Ապառաժ»-ը հրապարակել էր թեմական խորհրդի հայտարարությունը, որտեղ խորհուրդը խոր անհանգստություն և մտահոգություն էր հայտնել՝ կապված Արցախի թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործելակերպի և դիրքորոշումների հետ։

«Խորհրդի առանձին անդամներ քաղաքական նպատակներով իրենց անունից արվող հայտարարությունները վերագրել են թեմական խորհրդին՝ դուրս գալով թեմակալ առաջնորդին կից խորհրդակցական այս մարմնի անդամի իրենց ունեցած լիազորությունների սահմաններից»,- ասվում է թեմի հայտարարության մեջ։

Նշվում է, որ նոյեմբերի 28-ին Վրթանես սրբազանը թեմի երևանյան գրասենյակում խորհրդի 8 անդամից 3-ի հետ հանդիպում էր ունեցել և ներկայացրել իր պատկերացումներն ու քայլերը։ Ըստ հայտարարության՝ հանդիպումը թեմական խորհրդի ժողով չէր, ժողովը հրավիրվում է թեմակալ առաջնորդի կողմից։

Աբրահամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների կոչ էր արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Աբրահամյանը մեկնաբանել էր, որ հանդիպմանը մասնակցել է որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, և այն որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի և արցախցիներին հուզող հիմնահարցերի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+