Իսլանդիայում սկսել է ժայթքել Ֆագրադալսֆյալ հրաբուխը, որը մինչ այդ 900 տարի քնած է եղել։ Հրաբուխը գտնվում է մայրաքաղաք Ռեյկյավիկից 35 կմ հեռավորության վրա, գրում է CNN-ը:
Տեղի բնակիչների խոսքերով ՝ մայրաքաղաքի երկինքը կարմիր է դարձել։
Մի քանի ժամ անց լավայի ժայթքումը ծածկել է մոտ մեկ քառակուսի կիլոմետր տարածք։
«Ժայթքումն այս փուլում փոքր է համարվում, իսկ ճաքի երկարությունը մոտ 500 մետր է։ Մագմայի մակերեսը կազմում է մոտ 1 քառակուսի կիլոմետր», — հայտնել են Իսլանդիայի օդերևութաբանական բյուրոյից:
Իսլանդիայի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը խորհուրդ է տալիս հրաբխից մի քանի մղոն հեռավորության վրա ապրող մարդկանց փակել պատուհանները և մնալ տներում, որպեսզի խուսափեն օդում հրաբխային գազի ազդեցությունից:
A new video of the eruption at Geldingardalur valley in Reykjanes peninsula. Taken from the Coast Guard helicopter. #Reykjanes #Eruption #Fagradalsfjall pic.twitter.com/B862heMzQL
— Icelandic Meteorological Office — IMO (@Vedurstofan) March 19, 2021
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






