Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մահվան պատճառ դարձած դանակահարության դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ը տեղեկացել է ՔԿ-ից։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, խուլիգանության հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ, հավելել են ՔԿ-ից։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը նոյեմբերի 10-ին Armena Today-ին հաստատել էր, որ Աբովյանում դանակահարության հետևանքով երիտասարդ է մահացել, կա վիրավոր։ Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ մահացածը 24-ամյա Սարգիս Զ.-ն է։ Կայքը հավելել էր, որ դեպքը տեղի էր ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում։






































