Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում դանակահարության հետևանքով երիտասարդ է մահացել, մյուսը վիրավորվել է, տեղեկությունն Armena Today-ին հաստատել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ըստ գերատեսչության՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 17։17-ին, ՕԿԿ զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի Կինոյի շենքի հատվածում դանակահարված քաղաքացի կա, որն արնահոսում է։ ՆԳՆ-ից հավելել են, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և բացահայտելու ուղղությամբ։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ մահացածը 24-ամյա Սարգիս Զ.-ն է։ Կայքը հավելել էր, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում։ Հարակից Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերվել են արնանման հետքեր:
«Սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

























