«Sputnik Ադրբեջանի» գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովն ուղարկվել է տնային կալանքի՝ փոխվել է նրա խափանման միջոցը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բելոուսովը ձերբակալվել էր Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Գործակալության գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխն ազատ էր արձակվել հոկտեմբերի 10-ին:
Նրանք ձերբակալվել էին հունիսի 30-ին Բաքվում՝ «Sputnik Ադրբեջանի» գրասենյակի խուզարկությունների ժամանակ։ Ձերբակալվել էր նաև գործակալության մի քանի այլ աշխատակից՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և փողերի լվացման մեղադրանքներով։






































