Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:44

Դիմելու ենք ԵՄ-ին՝ քաղբանտարկյալներ պահելու համար Հայաստանին դատապարտելու պահանջով․ Ամստերդամ

Դիմելու ենք ԵՄ-ին՝ քաղբանտարկյալներ պահելու համար Հայաստանին դատապարտելու պահանջով․ Ամստերդամ

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը դիմելու է Եվրամիությանը և միջազգային դատական կառույցներին՝ պահանջելով դատապարտել Հայաստանին երկրում քաղբանտարկյալների առկայության համար, հայտարարել է ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, որը ժամանել է ՀՀ՝ պաշտպանելու Կարապետյանին։

Ամստերդամը նաև տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու և ընդդիմախոսների նկատմամբ վարքագծի մասին ամենօրյա ռեժիմով  ահազանգելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին։

«Մենք կձգտենք Հայաստանի միջազգային դատապարտմանը՝ քաղբանտարկյալներ պահելու և մարդու հիմնարար իրավունքները խախտելու համար»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Կարապետյանի դեպքը «պայմանագրային հետապնդման» օրինակ է, որի համար Հայաստանի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Նա շեշտել է իրավական մեխանիզմներով քաղբանտարկյալների հարցը միջազգային կառույցներում բարձրաձայնելու մասին։

«Մենք ամենօրյա ռեժիմով գրոհելու ենք Հայաստանը, մինչև այդ մարդուն չազատեն (Կարապետյան-խմբ)։ Փաշինյանին ամենօրյա ռեժիմով գրոհելու ենք, չենք դադարելու։ Քանի դեռ Փաշինյանը քաղաքական բանտարկյալներ է պահում, մենք ամեն օր բարձրաձայնելու ենք այդ մասին։ Դրանից ավելի հրատապ բան չկա՝ բացառությամբ Ադրբեջանում հայ պատանդների ազատ արձակումը։ Ուզում եմ հստակ հասկանանք նաև, որ մենք առաջնորդվելու ենք բացառապես իրավական միջոցներով, այսինքն՝ կառավարությանը հարցականի տակ չենք դնում, ասում ենք՝ կդիմենք ԵՄ-ին, ԱՄՆ-ին՝ իրազեկելով մարդկանց բռնապետական բնույթի, այն բռնապետի մասին, որը բնակվում է Փաշինյանի և իր տիկնոջ մեջ»,- հավելել է իրավապաշտպանը։

Ամեստրադամը նշել է, որ Կարապետյանը լիովին անմեղ է և երբեք չի մտածել օրենքը խախտելու մասին։ Փաստաբանի խոսքով՝ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի, իսկ գործարարի դեմ մեղադրանքները «կառուցել են Դիսնեյլենդում»։

Փաստաբանն ընդգծել է, որ Հայ Առաքելական եկեղեցու և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները։

«Այս մեղադրանքները ներկայացվել են անբարեխղճորեն և խախտում են կրոնի և խոսքի ազատության կոնվենցիայի 9-րդ, 10-րդ և 18-րդ հոդվածները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով հետապնդման արգելքի վերաբերյալ»,- ասել է Ամստերդամը։

Նա Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումը և Կարապետյանի դեմ «քաղաքական հաշվեհարդարը» կապել է վարչապետի վախերի հետ։ Իրավապաշտպանը վստահ է, որ իշխանությունները փորձում են փչացնել գործարարի հեղինակությունը՝ վախենալով 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից։

«Փայլուն ավտոկրատի դեպքում կարող ես զայրանալ, Փաշինյանին միայն խղճում եմ, ինքը վախին տրված մարդ է»,- հայտարարել է միջազգային իրավապաշտպանը։

Միջազգային իրավապաշտպանը խոստացել է, որ մեկ ամսվա ընթացքում ամբողջ աշխարհը լիովին տեղյակ կլինի Փաշինյանի գործողությունների և նրա քաղաքական ընդդիմախոսների կալանքների մասին: Ամստերդամը նաև նշել է, որ առաջիկայում Կարապետյանի և եկեղեցու դեմ գրոհների մասին հայեցակարգային փաստաթուղթ են հրապարակելու, որը բաղկացած է 60 էջից։

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։ Կարապետյանն իր մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական:

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+