Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ դիմել է Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և հեռացման հարցը քննարկելու նպատակով: Մելիքսեթյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավորն է։
Վարդևանյանը նշել է, որ քրեական իրավունքը և քրեական դատավարության իրավունքը խախտող և արժեզրկող անձը չի կարող լինել փաստաբանական համայնքի անդամ:
«Կարծում եմ՝ այս հարցը համալիր կերպով քննարկելու և դեպքերին պատշաճ գնահատական տալու ժամանակն է»,- գրել է նա:
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել հունիսի 26-ին: Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար: Նա մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական: Հոկտեմբերի 3-ին դատարանն Աջապահյանին դատապարտել էր երկամյա ազատազրկման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







