Պայմանագրային զինծառայողը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ հաղորդումը ներկայացվել է սեպտեմբերի 23-ին, այն ուղարկվել է նախաքննական մարմին` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով։
Այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակի զինծառայողը հայտնել է, որ զորամասի հրամանատարությունը շատ վատ է վարվում զորքի հետ՝ «վիրավորելով իրենց արժանապատվությունն ու պատիվը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







